Menq Ankeghc Zinvor Enq

396 Views
 
 

Added on Apr 10, 2019

Length: 04:20 | Comments: 0

Մենք անկեղծ զինուոր ենք առանցի վիճակ, Պէտք է սուրբ ծառայենք երկար ժամանակ, Պարսկաստանի խորքից եկել է նամակ. Գնում ենք բարով, Կուշանանք տարով, Արիւն, սուր ու թուր, Պատերազմի դաշտ Կը սպասէ մեզի:

Դուշմանը տուեց մեզ ջանֆիտայ անուն, Այդ անուան համաձայն` տեսաւ զօրութիւն, Մենք չենք սիրել ազատ կեանքի բռնութիւն, Ուխտել ենք կռուել, Այդ սիրով մեռնել, Համոզուած ենք որ Միայն զէնքով կայ Հային փրկութիւն:

Բանկի պաշարումը, Յոյն պատերազմից, Աւելի մեծ սարսափ թողեց սուլթանին, Զէյթունը քաջ կերպով յաղթեց գազանին, Կեցցէ Զէյթունը, Խրոխտ Սասունը, Կուսակցութիւններն Անխտիրօրէն - Պարծանք Հայութեան:

ստամբօլը պէտք է լինի արեան ծով, Ամեն կողմից կռիւ կը սկսուի շուտով, Գօթուրից դէպի Վան անցնել շտապով, Աջից Վարդանը, Ձախից Իշխանը, Գրաւել Աղբակ, Տարածել սարսափ, Փառք Դաշնակցութեան:

Անհաւատ ժողովուրդ, հրաշք կը սպասէք, Գետ չէք տուել, ծովի չափ կը բամբասէք, Դարձեալ հայ զինուորը չէ յուսահատուած. Առանցի գանգատ, Կռւում է ազատ, Գործին հարազատ, Երկաթի կամքով Տանում ամեն բան:

Մեր զարգացած խիղճը մեր սուրբ օրէնքն է, Հաստատ համոզմունքը մեր անյաղթ զէնքն է, Մարդասէր իդէալն մեր սկզբունքն է. Կեցցէ հայրենիք, Կեցցէ իղձ-փափագ, Անյաղթ կմնայ Անթիւ դարէդար Աստուածահաճոյ մեր վեհ դրօշակ:

Channels: اغاني و مسيقى  

Tags: George  Tutunjian-Menq  Ankeghc  Zinvor  Enq 

SHOW MORE

Video Responses (0) Post Video Response

Be the first to post a video response!

Comments: (0)

angeghdz zinvor 07:56
angeghdz zinvor
by sound
Views: 473 | Comments: 0